երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհայտ կորածների 11 ընտանիքներ եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցություն

Անհայտ կորածների 11 ընտանիքներ եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցություն

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում ընդունեց որոշում, որով 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս կստանան տրամադրվող սոցիալական աջակցությունը: 

Այդ նպատակով կառավարությունը հատկացրեց 6.6 մլն դրամ՝ 2024թ․ հունվար և փետրվար ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

ԳՀումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:

Նախագծի ընդունման դեպքում, ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին, յուրաքանչյուրին ամսական 300 հազար դրամ:

  • Կիսվել: