հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անհայտ կորած տղամարդը հայտնաբերվել է. նա մոլորվել և հայտնվել էր ադրբեջանական կողմում

Անհայտ կորած տղամարդը հայտնաբերվել է. նա մոլորվել և հայտնվել էր ադրբեջանական կողմում

Հունիսի 1-ին Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա. Ա.-ի անհայտ կորելու մասին:

 

Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:
Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ա. Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին:
Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: