շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անհայտ անձինք փորձել են թունավորել Երևանի կենդանաբանական այգու երկու կոալայի ձագերին և ուղտին

Անհայտ անձինք փորձել են թունավորել Երևանի կենդանաբանական այգու երկու կոալայի ձագերին և ուղտին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբանի կողմից ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կենդանաբանական այգու իրավաբան Քրիստինե Ղ.-ն հայտնել է ոստիկաններին, որ հունվարի 22-ի 16:30-ից մինչև հունվարի 23-ի 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում ուղտի և 2 կոալաների ազատավանդակներում անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել, փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին: 

  • Կիսվել: