հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անգամ զրո հեղինակություն, բայց պաշտոնեական լիազորություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել այս ապօրինի շինարարությունը․ Դավիթ Խաժակյան (լուսանկարներ)

Անգամ զրո հեղինակություն, բայց պաշտոնեական լիազորություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել այս ապօրինի շինարարությունը․ Դավիթ Խաժակյան (լուսանկարներ)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Երևանի Կենտրոն թաղամասում իրականացվող շինարարությանը։ Գրառումը՝ ստորև․

«Երեկ կենտրոնի թաղապետարանը տեսանյութ էր տեղադրել, իբրև ապամոնտաժվում է այս ապօրինի մանսարդը։ Փաստորեն անգամ դա՛ էր խաբեություն, իսկ կատարվող գործողությունները միայն տեսախցիկի համար։

Այսօր արդեն իրականացվել են հիմնական շինարարական աշխատանքները և տեղադրվել պատուհաններ։

Սա կամքի բացակայություն չէ, որովհետև համոզված եմ, որ անգամ զրո հեղինակություն, բայց պաշտոնեական լիազորություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել սա։ Սա պաշտոնեական անգործություն է, որով համայնքին վնաս է պատճառվում։

Փաստորեն իշխանության գալու ձեր նպատակը ոչ թե ապօրինությունները վերականգնելն էր, այլ նոր ապօրինություններ հովանավորելը»։



  • Կիսվել: