երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն իր անհանգստությունն է հայտնում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի տարածման առիթով

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն իր անհանգստությունն է հայտնում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի տարածման առիթով

Համացանցում պաշտպանության նպատակով մարդկանց անձնական տվյալների տարածումը կարող է անդառնալի վնաս հասցնել հենց այն մարդկանց, ում պաշտպանությանն ուղղված են տարածվող տեղեկությունները: Այս մասին հիշեցնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

«Մասնավորապես, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն իր անհանգստությունն է հայտնում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի՝ առանց ապանձնավորման համացանցում տարածման առիթով: Պետք է նկատի ունենալ, որ տեսանյութում թիրախավորված անչափահաս անձանց պատկերները համացանցում մնալու են հավերժ՝ թույլ չտալով հետագայում երեխաներին օգտվելու մոռացված լինելու իրավունքից:

Ուստի, եթե հաշվի չեն առնվում համացանցային և տվյալների մշակման համաչափության սկզբունքները, կոչ ենք անում սոցցանցերի օգտատերերին և հատկապես լրատվամիջոցներին՝ չտարածել նման բովանդակությամբ տեսանյութերը և առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահի սկզբունքով»,-ասվում է գործակալության տարածած հաղորդագրությունում:

  • Կիսվել: