չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին Իսպանիա գործուղելու մասին։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 8-10-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ)՝ Կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին մասնակցելու նպատակով:

2. Ժաննա Անդրեասյանի՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- նշված է որոշման մեջ:

  • Կիսվել: