Անդրեասյանն այն մասին, թե որքան կարժենա ակադեմիական քաղաքի կառուցումը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հարցին, թե որքան կարժենա ակադեմիական քաղաքի կառուցումը։
«Խոսքը մի քանի տրիլիոն դրամի մասին է,-նշել է նա և հավելել. «Ակնհայտ է, որ այստեղ պետությունը չի պատկերացնում ծրագրի իրականցումը միայնակ։ Ներդրումային ծրագիր ենք հենց այս պահին ամբողջացնում։ Բավական մեծ հետաքրքրություն կա մասնավորի հետ համագործակցության, ինչը մեր առաջիկա անելիքներից է լինելու»:
Խոսելով այն մասին, թե կոնկրետ որտեղ կլինի քաղաքը, Անդրեասյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Երեւանի 17-րդ թաղամասի հարակից հատվածում կա բավականին մեծ տարածք՝ շուրջ 680 հեկտար, որը կարող է տեղավորել այն ամենը, ինչն ակադեմիական քաղաքի շրջանակներում հնարավոր է տեղավորել։
Նախարարը նաև ասել է. «Ակադեմիական կամպուսը կսկսի գործել 2030 թվականին, սակայն կգործի փուլային՝ նախ հասանելի կլինեն որոշակի ենթակառուցվածքներ, ապա կավելացվեն նորերը»։


