շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցաձևը

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցաձևը

Օգոստոսի 30-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը:

Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ղազախստանի զինվորականները:

Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի «Խաղաղության մարտիկ» մրցույթում ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում անհատական հաշվարկով լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները:

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:

  • Կիսվել: