հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները (տեսանյութ)

Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները (տեսանյութ)

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ց 18-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 979 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 80, առանց վարորդական վկայականի 183 անձ։ 99 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 27-ը ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 200-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 23 անձի և հայտնաբերել են 1 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

  • Կիսվել: