կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Անահիտ Մանասյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

Անահիտ Մանասյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

ՀՀ ազգային ժողովը 69 կողմ 0 դեմ ձայներով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Անահիտ Մանասյանին:  ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին ընտրությանը։

 Քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր։

Նշենեք, որ Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Նշենք, որ Անահիտ Մանասյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ, ապա ուսանել է նաև ասպիրանտուրայում։ 2016 թվականին մի քանի ամիս սովորել է նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Ներկայում Անահիտ Մանասյանը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն է։

  • Կիսվել: