ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանը Շվեյցարիայում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

Անահիտ Ավանեսյանը Շվեյցարիայում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում քննարկվել են իմունականխարգելման ծրագրերի հետագա իրականացման կարևորագույն խնդիրներ, ընդունվել են միասնական որոշումներ:

 

Նիստի ընթացքում մասնակից բոլոր երկրներից կազմվել է «Իրականացնող երկրների խումբ»: Այն կօգնի երկրներին ապագայում հանդես գալ ավելի ուժեղ ձայնով, ինչպես նաև ընդունել կարևոր որոշումներ, որոնք կազդեն բնակչության առողջության և բարեկեցության վրա:

 

Ընդունվել են նաև որոշումներ՝ բարելավելու ծրագրերի կառավարումը և ամրապնդելու երկրների, գործընկերների և դաշինքի կապերը` ռազմավարության արդյունավետ իրականացման ուղղությամբ։

Քննարկվել են COVAX հարթակի գործունեությանը և առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, որոնք խիստ կարևոր են Հայաստանի Հանրապետության հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացնելու համար:

Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят и в помещении

  • Կիսվել: