երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին

Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։

Կարևորելով բժշկական օգնության որակի բարելավման համատեքստում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ: 

«Մենք մշտապես ընդգծում ենք` մեր հիմնական ներուժը մեր բուժաշխատողներն են: Նրանց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացնելու նպատակով Հայաստանում ներդրվել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգ: Այս համակարգը նպաստելու է կրթական ցենզի, կրթական չափորոշիչների բարձրացմանը, բուժօգնության և սպասարկման որակի լուրջ առաջընթացին` բժշկագիտության արագ զարգացմանը զուգընթաց»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: 

Նշենք, որ շարունակական բժշկական կրթության համակարգի այս փոփոխությունները կարևոր են յուրաքանչյուր բուժաշխատողի մասնագիտական գործունեության ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման, մարդկանց կյանքի և առողջության պահպանման, նրանց կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման առումով:

 

  • Կիսվել: