երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԱՆ սնանկության գործերի կառավարիչը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին. 3 վիրավորներից մեկն անչափահաս է

ԱՆ սնանկության գործերի կառավարիչը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին. 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Շիրակի մարզում, դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Կարեն Ախոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան–Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Կ.Ախոյանն ու նրա ուղևորներ,  Երևանի բնակիչ, 50 –ամյա Ք. Գևորգյանն ու ՌԴ քաղաքացի, 10-ամյա Դ. Սարուխանյանը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ախոյանը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության սնանկության գործերի կառավարիչ:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: