հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՆ-ն ներկայացրել է, թե ձմռանը մաշկն առողջ պահելու համար ինչից է պետք խուսափել

ԱՆ-ն ներկայացրել է, թե ձմռանը մաշկն առողջ պահելու համար ինչից է պետք խուսափել

Ձմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ ներկայացնելով հետևյալը. 
 
Շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը:
 
 Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել ձեռքերի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող նրբաքսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
 
 Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների օգտագործումը կարող է բերել մաշկի չափից ավելի չորացման և ավելացնել ցրտահարության հավանականությունը:
 
 Անբավարար խոնավացում.
ամենօրյա խոնավացման անտեսումը կարող է հանգեցնել մաշկի չորության և գրգռվածության:
 
 Ցրտից և սառը քամուց չպաշտպանվելը կարող է հանգեցնել մաշկի վնասման և ճաքերի առաջացման: Կրե՛ք ձեռնոցներ և շարֆեր՝ խոցելի մաշկը պաշտպանելու համար:
 
 Կենտրոնական ջեռուցմամբ սենյակում մշտապես գտնվելը կարող է չորացնել ձեր մաշկը: Հարմարավետ խոնավության մակարդակը պահպանելու համար օգտագործե՛ք խոնավացուցիչներ:
 
 Ձմռանը ջրի անբավարար ընդունումը կարող է հանգեցնել մաշկի ջրազրկման: Խմե՛ք բավականաչափ հեղուկներ:
 
 Արևից պաշտպանության անտեսում. ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ամբողջ տարին, ներառյալ` ամպամած և ձնառատ օրերին: Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ` ձմռանը:

  • Կիսվել: