կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամուսինը հայտնել է, թե ինչու է կնոջ վիզը կտրելով սպանել նրան. նոր՝ սարսափելի մանրամասներ Հայաստանը ցնցած ողբերգությունից (տեսանյութ)

Ամուսինը հայտնել է, թե ինչու է կնոջ վիզը կտրելով սպանել նրան. նոր՝ սարսափելի մանրամասներ Հայաստանը ցնցած ողբերգությունից (տեսանյութ)

Երեկ Վանաձորում տեղի ունեցած դաժան սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել Armlur.am-ին:

Մասնավորապես, ըստ ArmLur.am֊ին հասած տեղեկությունների, ամուսինն անձամբ գնացել է ոստիկանություն եւ հայտնել է, որ ինքն է կատարել այդ արարքը եւ այդ քայլին գնացել է, քանի որ խանդել է կնոջը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 08.53-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տանը սպանել է կնոջը: 6 Paused Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 08.45-ի սահմաններում 34-ամյա տղամարդը, մեղադրանքներ հնչեցնելով կնոջ հասցեին, խոհանոցային դանակով սպանել է նրան: 34-ամյա տղամարդը ձերբակալվել և, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն: 

  • Կիսվել: