շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ամուլսարում ոստիկանության ավտոմեքենան անզգուշաբար անցել է ակցիայի մասնակցի ոտքի վրայով

Ամուլսարում ոստիկանության ավտոմեքենան անզգուշաբար անցել է ակցիայի մասնակցի ոտքի վրայով

Ամուլսարում երկրորդ օրն է՝ բողոքի ակցիան շարունակվում է, իրավիճակը կրկին լարված է, կան բերման ենթփարկվածներ:

Նշենք, որ ոստիկանության մեքենան անցել է Ամուլսարում ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկի ոտքի վրայով։

Ճանապարհին նստած քաղաքացին ասաց. ՛՛Ոստիկանները թևերիցս քաշքշում էին, մեքենան անցնելուց չհասցրեցի մի կողմ քաշվել, մեքենան եկավ առաջ ու կանգնեց, ոստիկաններից մեկը փորձում էր ոտքս հանել, բայց չստացվեց՛՛:

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցմանն առ այն, թե ինչ է տեղի ունեցել, մարզի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն ասաց. ՛՛Խնդրում դրա վերաբերալ համապատասխան հաղորդում ներկայացնել։ Անզգուշաբար է դա կատարվել՛՛:

Ոստիկանապետը, ի պատասխան ակցիա անողների այն հայտարարության, թե՝ բռնի ուժով հարց կլուծվի՞, ասաց, որ եթե քաղաքացին չի ենթարկվում, ապա հարկադրանքի միջոց է կիրառվում նրա նկատմամբ։

 

  • Կիսվել: