երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ամփոփվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները

Ամփոփվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները

Մարտի 25-ին ԵՊՀ-ում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքներն ամփոփվել են մասնագիտական ժյուրիի կողմից:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, միջազգային գիտության փառատոններին մասնակցության համար երաշխավորվել է 4 նախագիծ՝
🔸«Այբ» դպրոցից ներկայացված «Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծ»
🔸 Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «Բուսական պոլիֆենոլները որպես բնական կոնսերվանտներ»,
🔸Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից՝ «Ջրածնի այլընտրանքային արտադրություն»
🔸Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց «Տատանում գրանցող և ճանաչող օպտիկական գերզգայուն սարք» նախագծերը:
Նշված նախագծերից առաջինը կմասնակցի մայիսի 14-19-ը ԱՄՆ-ում կայանալիք Regeneron “International Science and Engineering Fair (ISEF)” – 2023 միջազգային փառատոնին, մյուս երեքը՝ սեպտեմբերին Բելգիայի թագավորությունում կայանալիք The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) – 2023 փառատոնին:

Վանաձորի Ս. Թևոսյանի անվան Պետական պոլիտեխնիկական քոլեջի «Դեպի վեր» նախագիծն արժանացել է ISEF Community Innovation Award – 2023 մրցանակի։

Բավականին բարդ ընտրության արդյունքում ժյուրին առանձնացրել է տարբեր անվանակարգերի մրցանակակիրներին՝ 2 նախագիծ՝ մաթեմատիկա և ծրագրավորում, 3 նախագիծ՝ ֆիզիկա և աստղագիտություն, 4 նախագիծ՝ քիմիա, 6 նախագիծ՝ կենսաբանություն և 2 նախագիծ՝ հասարակական գիտություններ անվանակարգերից:

12 նախագիծ արժանացել է խրախուսական մրցանակի:

  • Կիսվել: