հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամփոփվել են այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնք «Ազգային վարկանիշ» մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվել են իրենց ոլորտում առաջատար

Ամփոփվել են այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնք «Ազգային վարկանիշ» մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվել են իրենց ոլորտում առաջատար

Օրեր առաջ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ամփոփվեցին այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնք «Ազգային վարկանիշ» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվեցին իրենց ոլորտում առաջատար:

Կազմակերպիչը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրն է, որը դեռևս շաբաթաթերթի ձևաչափով լույս է տեսել 2003 թ-ին՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարին, որը լուսաբանման հարթակ է տրամադրել հայկական համայնքների գործունեության լուսաբանմանը, անդրադարձել հայ գործարարներին, հայկական մշակությային կյանքին, առողջապահության համակարգին:

Մրցանակակիրների թվում կային ականավոր բժիշկներ, պետական ու մշակութային գործիչներ, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով, անմնացորդ ծառայությամբ ու անբասիր գործունեությամբ նպաստել են առողջապահության, տնտեսության, կրթության, մշակույթի, երգարվեստի և այլ ճյուղերի, ինչպես նաև հանրային կարևորության ոլորտների առաջխաղացմանը, նպաստել բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, օրակարգային հիմնախնդիրների լուծմանը:


Մրցանակներ հանձնվեցին տնտեսության , առողջապահության և կրթության և տարբեր ոլորտների առաջատարներին․

1․ «Մարզային պահանջված ու սիրված մանկաբարձ-գինեկոլոգ» անվանակարգում մրցանակի արժանանացավ «Էդեմ» բժշկական կենտրոնի հիմնադիր, մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանը․

2․ «Նորարարական տեխնոլոգիաներով հագեցած էսթետիկ ստոմատոլոգիական կենտրոն» անվանակարգում մրցանակ տրվեց VITAL MED Էսթետիկ ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի հիմնադիր Վիտալի Օհանյանին

3․ Նորարարական մեթոդներ կիրառելու և բարձրակարգ սպասարկում ապահովելու համար մրցանակի արժանացավ Z & L DENT ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր տնօրեն Գագիկ Շահբազյանը․

4․«Բարձր վարկանիշ և առաջատար ձկնաբուծական ընկերություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «SAGATI FISH» ձկնարդյունաբերական ընկերությունը, հիմնադիր՝ Արմեն Վանեսյան

5․«Հաճախորդների շրջանում բարձր վարկանիշ և վստահություն վայելող մրցունակ արևային վահանակներ մատակարարող ընկերություն» անվանակարգում մրցանակ տրվեց Winner Solar ընկերության հիմնադիր տնօրեն Համլետ Ավետիսյանին․

6․ Բնապահպանական և սոցիալական խնդիրները բարեխղճորեն և սրտացավորեն կատարելու համար մրցանակ տրվեց Eco bag _ withme սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր Հռիփսիմե Քոչարյանին

7․ «Առանձնահատուկ չափորոշիչներով մատաղ սերնդի մշակութային դաստիարակություն ապահովող պրոդյուսերական ընկերություն» անվանակարգում մրցանակ ստացավ Happiness պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր Նանե Սարգսյանը

8․Հայկական քաղցրավենիքի ամենահամեղ ընկերություն անվանակարգում մրցանակ ստացան Marashi Sweet քաղցրավենիքի արտադրության համահիմնադիրներ Մարիա Դավթյանն և Սեդրակ Տարագճեանը․

9․«Հաճախորդների կողմից սիրված տարվա ամենահամեղ կիսաֆաբրիկատների արտադրություն» անվանակարգում մրցանակ ստացավ «Delicato» ընկերության հիմնադիր Մարգարիտա Հարությունյանը․

10․ «Երեխաների նախակրթական և ինտելեկտուալ զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար մրցունակ մարզային կենտրոն անվանակարգում մրցանակ տրվեց «Ռոմինա Հարությունյան» երեխաների զարգացման կենտրոնին, հիմնադիր տնօրեն՝ Ռոմինա Հարությունյան

11 Անձնակազմի եզակի խոհարարական արվեստի հաճախորդների հանդեպ անհատական մոտեցման և բարձրակարգ սպասարկման համար մրցանակ տրվեց HOOKAH PLACE YEREVAN -ի անձնակազմին,

12․«Թրենդային և առաջատար մարզային նորաձևության սրահ» անվանակարգում մրցանակ ստացավ «Սիր Սթայլ» նորաձևության սրահի հիմնադիր, դերձակ-մոդելավորող Սիրանուշ Լազյանը

13․ «Սպառողի վստահությանն արժանացած նորաոճ ու բարձրակարգ հագուստի ապրանքանիշ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Նելաջիո» խանութ սրահը՝ հիմնադիր Նելլի Մովսիսյան

14․ Մազահեռացման ոլորտում նորագույն մեթոդներ և առաջադեմ տեխնոլոգիաներ կիրառող և հաճախորդների կողմից բարձր գնահատանքի համար մրցանակ տրվեց Beauty corner by Nara Tevanyan մասնագիտացված կենտրոնի հիմնադիր Նաիրա Թևանյանին

15 Տարբեր տոնակատարությունների ֆուրշետների և դեկորատիվ պարագաների գեղեցիկ ձևավորման հարցում ունեցած կրեատիվ մոտեցման, բարեղիղճ աշխատանքի և ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար մրցանակ ստացավ «Հաս ֆուրշետ» ընկերությունը

16 Պարային բազմաժանր ու պրոֆեսիոնալ պարային խումբ ճանաչվեց Lets dance art studio պարային դպրոցը, գեղարվեստական ղեկավար՝ Արուս Խաչատրյան․

17․ Միջոցառման հաղորդավար, շոումեն երգիչ Սուրեն Խաչատարյանն էլ ստացավ անկանկալ մրցանակ․ Նա ճանաչվեց առաջատարը՝ տարատեսակ շուոների կազմակերպման, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և բարձրակարգ հանդիսությունների անցկացման համար:

  • Կիսվել: