երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ամոթ է․ այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում լուծվի. Տիգրան Ավինյան

Ամոթ է․ այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում լուծվի. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթականա գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Փոխքաղաքապետը հետաքրքրվեց աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի ներկայացուցչից (ԳԱՍԿ), թե ինչ են արել այս ընթացքում ապօրինի շինաղբի տեղափոխման կանխման ուղղությամբ։ 

«Խնդրահարույց է այն, որ մենք գիտենք խնդրի մասին, մենք գիտենք, որ սա խախտում է ու ստացվում է, որ չենք կարողնում «դեմը առնել»։ Դա ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ՝ բոլորիս։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում ամբողջապես լուծվի։ Եվ ես վստահ եմ, որ մենք դրա ռեսուրսը ունենք»,- ասել է Տիգրան Ավինյանը։ 

  • Կիսվել: