երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Amosh’s team-ը բացել է նոր բիզնես-կենտրոն` մանկական սրճարանով, մարզապարտեզով և beauty lounge-ով

Amosh’s team-ը բացել է նոր բիզնես-կենտրոն` մանկական սրճարանով, մարզապարտեզով և beauty lounge-ով

Հունիսի 1-ին Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում, նոր բիզնես կենտրոնում իր դռներն է բացել «ԼայքՄայք» մանկական սրճարանը, Մարզապարտեզը, Մանկական զարգացման կենտրոնը և, AYL Style beauty lounge-ը:

Այսպիսով, աշխատատեղով են ապահովում նաև աշխատակիցների կանայք, իսկ երեխաներն ըստ տարիքային առանձնահատկությունների հետաքրքիր և ուսուցողական ժամանակ են անցկացնում մարզապարտեզում և զարգացման կենտրոնում:

Amosh’s team ընկերությունը տարիներ շարունակ իրականացնելով կառուցապատման լայնածավալ ծրագրեր, առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սոցիալական աջակցության բնագավառին, մասնավորապես բնակարանաշինության և մասնագետների վերաորակավորման, նրանց կայուն եկամուտով ապահովման հարցերին: Այսօր արդեն լուծվում է նաև Ընտանիքի զբաղվածության խնդիրը:

  • Կիսվել: