չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ամիրյան փողոցում օդային մալուխները գետնի տակ անցկացնելու աշխատանքները ապրիլի վերջին կավարտվեն

Ամիրյան փողոցում օդային մալուխները գետնի տակ անցկացնելու աշխատանքները ապրիլի վերջին կավարտվեն

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երքաղլույս» ՓԲԸ ներկայացուցչից հետաքրքրվեց՝ ինչ փուլում են Ամիրյան և Աճառյան փողոցում օդային մալուխները գետնի տակ անցկացնելու գործընթացը։ 

«Աճառյանինը հուլիսի 14, իսկ Ամիրյանինը այս ամսվա 27-ին էր, բայց եղանակային պայմաններից ելնելով՝ մեկ-երկու օր հետ ենք ընկել։ Նույնիսկ հույս ունենք, որ կհասցնենք օրերը հետ բերենք»,- նշեց «Երքաղլույսի» ներկայացուցիչը։ 

  • Կիսվել: