ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական կետում կարող եք պատվաստվել գրիպի և COVID-19-ի դեմ. ՀՀ ԱՆ

Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական կետում կարող եք պատվաստվել գրիպի և COVID-19-ի դեմ. ՀՀ ԱՆ

Երևանի Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական կետում կարող եք պատվաստվել գրիպի և COVID-19-ի դեմ:  Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Պատվաստումներն իրականացվում են նաև առողջության առաջնային պահպանման օղակում` անկախ կցագրման փաստից:

Գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, բայց ռիսկի խմբում գտնվող անձինք առավել խոցելի են

Ռիսկի խմբում են`

  • Տարեցները
  • Երեխաները
  • Հղիները
  • Քրոնիկական հիվանդություններ ունեցողները
  • Բուժաշխատողները

Ի դեպ, COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել։

  • Կիսվել: