հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը․ Աշոտ Փաշինյանի հայտարարությունը

Ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը․ Աշոտ Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որում հերքել է իրեն ծեծի ենթարկելու մասին տեղեկությունները։

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը:

Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն էր տարածել․ որ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։

Հավելենք, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից առաջ այդ տեղեկությունը տարածել էր հանրության շրջանում «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը։

 

  • Կիսվել: