հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենին

Սեպտեմբերի 17-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին։ Այդ մասին տեղեկանում ենք Վեհափառի Ֆեյսբուքի էջից: 
 
«Մեր շնորհավորանքները բերեցինք նրան պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ կարևոր առաքելության մեջ։
 
Հանդիպմանը նաև մեր գոհունակությունը հայտնեցինք Ազգային գրադարանի և Մայր Աթոռի Մատենադարանի միջև ձևավորված տարիների սերտ գործակցության առիթով»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: