շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ամեն ծառի համար պատասխանատու եմ ու կռիվ եմ տալու. Երևանի քաղաքապետ

Ամեն ծառի համար պատասխանատու եմ ու կռիվ եմ տալու. Երևանի քաղաքապետ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրավիճակին և ասաց, որ կանգնեցրել է Տարոն Մարգարյանի որոշումը՝ կայացնելով քաղաքի համար լավագույն որոշումը:

Նա անդրադարձավ, մասնավորապես, Մաշտոցի պուրակի ծառերին:  ՛՛Բոլորն ինձ խորհուրդ էին տալիս, որ այգու մոտ՝ ճանապաարհի մեջտեղի ծառը պետք է կտրվի, քանի որ ճանապարհի վրա է: Ես բոլորին դեմ գնացի, խնդրեցի մասնագետներին գնահատել ծառը: Ասացի, որ այն կարող է հատվել, եթե անկենսունակ է: Մասնագետներն ասացին, որ այն յուրահատուկ ծառ է , ապրելու պոտենցիալ ունի: Մենք շրջապատեցինք ծառը, հատուկ նշան մտածեցինք, այն դրեցինք, որպեսզի նույնիսկ տեսանելի լինի, բախում չլինի՛՛,-ասաց քաղաքապետը:

Մարությանը հավաստիացրեց, որ  անձամբ ինքն ամեն ծառի համար պատասխանատու է ու կռիվ է տալու: Նա նշեց. ՛՛Ես անցած տարի հավաքեցի բնապահպանների մեծ կազմ, խնդրեցի գույքագրել Երևանի այն ծառերը, որոնք կենսունակ չեն ու վտանգավոր են: Այդ ծառերի թիվը հիմա 500-ից ավելի է: Այն ժամանակ 437 էր՛՛:

Երևանի քաղաքապետի խոսքով՝ իրենք արձանագրեցին, որ այդ ծառերը բավականին վտանգավոր են. վերջերս ծառն ընկել էր մեքենայի վրա, մարդը միայն հրաշքով էր փրկվել:

Ի դեպ,  արձանագրումից հետո, հստ Մարությանի, ծառերը սկսել են հատել:

  • Կիսվել: