ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի մարզի կարիքավոր ընտանիքներին

ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի մարզի կարիքավոր ընտանիքներին

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունը Ռամադան ամսվա շրջանակներում սնունդ պարունակող արկղեր է տրամադրել ՀՀ Արմավիրի մարզի շուրջ 80 կարիքավոր ընտանիքների։ 

Բարեգործական ծրագրի շրջանակներում Էմիրաթական կարմիր մահիկ և Զայեդ բն Սուլթան ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունները Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքների կտրամադրեն ընդհանուր առմամբ ավելի քան 12 տոննա սնունդ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, երկիրը շարունակում է ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը: Այս նախաձեռնությունն արտացոլում է ԱՄԷ-ի եղբայրական և բարեկամ երկրներին աջակցելու մշտական ձգտումը՝ ընդգծելով հումանիտար աշխատանքի կարևորությունը, որն Էմիրությունների քաղաքականության հիմնարար սկզբունքն է։ ԱՄԷ իմաստուն ղեկավարությունը մշտապես ընդգծում է օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը բոլոր ժողովուրդներին, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում՝ առանց հաշվի առնելու քաղաքական ուղղվածությունը, աշխարհագրական դիրքը, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելությունը։ 

Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև ԱՄԷ-ի 2021թ․ տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։

  • Կիսվել: