կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամբողջությամբ կոտրվածքների մեջ է. Հերացի հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն հետազոտում են

Ամբողջությամբ կոտրվածքների մեջ է. Հերացի հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն հետազոտում են

Շիրակի մարզում օգոստոսի 14-ի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Մեկ տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

 Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նշեց, որ  քաղաքացին  ունի բազմաթիվ կոտրվածքներ.«Կոտրվածքները հիմնականում գլխուղեղի հատվածում են, ամբողջությամբ կոտրվածքների մեջ է։ Այս պահին դեռ  հետազոտման մեջ է»։

  • Կիսվել: