շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ամբողջությամբ  այրվել է «Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Ամբողջությամբ  այրվել է «Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Ապրիլի 22-ին, ժամը 21:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել՝ 22:37-ին: Ավտոտնակի ներսում ամբողջությամբ  այրվել է «Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ինչպես նաև գրքեր:

  • Կիսվել: