երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ամանորին Երևանում գրանցվել է 841 կանչ

Ամանորին Երևանում գրանցվել է 841 կանչ

Երեւանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է 841 «Շտապօգնության» կանչ։ Այս մասին այսօր՝ հունվարի 1–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ թունավորման դեպքեր չեն գրանցվել. «Դեկտեմբերի 31–ին առավոտյան ժամը 9։00–ից մինչեւ հունվարի 1–ի առավոտյան 9։00, Երեւանում գրանցվել է 841 կանչ, որից 160–ը հոսպիտալացվել են։ Եղել են սրտանոթային, սուր շնչառական հիվանդություններ եւ վնասվածքներ»։

  • Կիսվել: