շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երևանի «Շտապ օգնություն» ծառայության կանչերի թիվը մարտին նվազել է

Երևանի «Շտապ օգնություն» ծառայության կանչերի թիվը մարտին նվազել է

Երևանի «Շտապ օգնություն» ծառայության կանչերը մարտ ամսին հունվար և փետրվար ամիսների համեմատ նվազել են: Այս մասին քիչ առաջ ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա նշեց, որ հունվար, փետրվար ամիսներին իրենք սպասարկել են օրվա ընթացքում 900-950 կանչ, իսկ այսօր սպասարկում են 700-750 կանչ:

Ստեփանյանն ասաց. «Մեր հիմնական կանչերը կապված են սիրտանոթային, սուր շնչառական հիվանդությունների, վնասվածքների հետ: Եթե համեմատում ենք սուր շնչառական հիվանդությունների՝ մարտ ամսվա օրական կտրվածքով կանչերի թիվը հունվար, փետրվար ամիսների հետ, ապա ասեմ, որ այստեղ էլ նվազում ունենք: Տարվա սկզբին մենք սուր շնչառականների հետ կապված օրվա ընթացքում սպասարկում էինք 150-220 կանչ, այսօր այդ թիվը տատանվում է 100-140-ի միջակայքում»

Ինչ վերաբերում է կորոնավիրսուով պայմանավորված՝ «Շտապ օգնություն» ծառայության ծանրաբեռնվածությանը, ապա Թագուհի Ստեփանյանը նշեց, որ իրենք միշտ են ծանրաբեռնված աշխատում:

  • Կիսվել: