հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ալեն Սիմոնյանը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահին շնորհավորել է վերընտրվելու առթիվ

Ալեն Սիմոնյանը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահին շնորհավորել է վերընտրվելու առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։

«Պետականաշինության հարուստ փորձի ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վաստակել եք Ձեզ արժանի հեղինակություն և հարգանք: Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նորանոր ձեռքբերումներ»,– ասված է ուղերձում:

Սիմոնյանը նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի պահպանել ու զարգացնել հայ-ռուսական խորհրդարանական երկխոսության ինտենսիվ տեմպը, որը լիովին կնպաստի երկու երկրների ու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։

  • Կիսվել: