չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը  և Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանում Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովի անցկացման մասին համաձայնագիր

Ալեն Սիմոնյանը և Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանում Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովի անցկացման մասին համաձայնագիր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխորհրդարանական միության (IPU) Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովի անցկացման մասին համաձայնագիր: Հայտնում են ԱԺ-ից:

2024 թվականի սեպտեմբերին Երեւանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:

Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցերի քննարկման, փորձի փոխանակման եւ առաջխաղացման համար:

  • Կիսվել: