Ալեն Սիմոնյանն այցելել է հրդեհից տուժած 3 զինծառայողներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է հրդեհից տուժած Այրվածքաբանության ինստիտուտում գտնվող 3 զինծառայողներին, որոնցից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Նշենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել է Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն. նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։