երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ալբերտ Ազարյանը մարմնամարզության ամենաբարձր կետում՝ օղակների վրա, երբեք բարձրից չնայեց մարդկանց. Արմեն Սարգսյան

Ալբերտ Ազարյանը մարմնամարզության ամենաբարձր կետում՝ օղակների վրա, երբեք բարձրից չնայեց մարդկանց. Արմեն Սարգսյան

Խորին ցավակցություններս եմ հղում փառավոր մարմնամարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին նշված է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:

Նա նաեւ նշել է. «Ալբերտ Ազարյանին, բազում տիտղոսներից ու պարգևներից բացի,  լավագույնս բնութագրում է նրա անվան թարգմանությունը՝ ազնվափայլ։ Նա այդպիսին էր թե՛ սպորտում, թե՛ սպորտից դուրս։ Մարդ, ով կարողացավ փայլել մարզական կյանքում, այդ թվում ամենավերին՝ օլիմպիական բարձունքում, ով փառքի հասնելով մարմնամարզության ամենաբարձր կետում՝ օղակների վրա, երբեք բարձրից չնայեց մարդկանց։

Մինչև հիմա նրա՝ արդեն 70-ամյա հանճարեղ մարզական նվաճումը՝  հանրահայտ «ազարյանական խաչը», միայնակ էր ճամփորդում հավերժության մեջ։ Այսօրվանից նրանք  ճամփորդելու են միասին։

Հանգչիր խաղաղությամբ, Օղակների արքա։

  • Կիսվել: