հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ալբերտ Ազարյանի մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների. ՀՀ նախագահ

Ալբերտ Ազարյանի մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ:

«Անուրանալի և անգնահատելի է Ազարյանի վաստակը հայկական մարմնամարզության զարգացման գործում: Նրա մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների և ուղենիշ դարձել երիտասարդ մարզիկների համար, ովքեր այսօր էլ, Ալբերտ Ազարյանի օրինակով, շարունակում են նորանոր բարձունքներ ու մեդալներ նվաճել: Ալբերտ Ազարյանի անունն իր ուրույն տեղն ունի հայկական և համաշխարհային սպորտի օլիմպիական երկնակամարում: Խորապես ցավակցում եմ Ալբերտ Ազարյանի ընտանիքին ու հարազատներին»,–նշված է նախագահի ցավակցական ուղերձում:

Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 5–ին, կյանքի 94-րդ տարում մահացել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

  • Կիսվել: