երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ալավերդու տարածաշրջանում կան մեկուսացված բնակավայրեր․ Կամո Ցուցուլյան

Ալավերդու տարածաշրջանում կան մեկուսացված բնակավայրեր․ Կամո Ցուցուլյան

Այս պահին տարհանվել է 429 բնակիչ, որոնցից 2-ը՝ հղի կին: Բնակիչների մեծամասնությունը հարազատների ընտանիքներում է, հրաժարվել են մեր աջակցությունից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին մոտոպոմպերի միջոցով իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ: Սանահին բնակավայրի հետ կապի համար ճոպանային ճանապարհ է ստեղծվել, որի միջոցով, եթե անհրաժեշտություն լինի, բնակչությունը կտարհանվի:

«Երեկ բնակչությանը մատարարարել ենք սնունդ: Այսօր էլ անպայման ճոպանների միջոցով սնունդը կապահովենք: Միջոցներ ենք ձեռնարկում նշված բնակավայրի ուղղությամբ մեկուսացումը վերացնելու ուղղությամբ»,- ասաց նա և հավելեց՝ աշխատում են նաև շարժական կամրջի հարց լուծելու ուղղությամբ:

Ալավերդու տարածաշրջանում ունենք մեկուսացված բնակավայրեր, որոնց հետ կապված, ըստ Ցուցուլյանի, ձեռնարկվում են միջոցներ:

Փրկարար ծառայության տրանսպորտային միջոցներով ջուր և սնունդ է տրամադրվում քաղաքացիներին:

ախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։  Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ 

  • Կիսվել: