երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են թվով 4 շենքի բնակիչներ. պատգամավոր

Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են թվով 4 շենքի բնակիչներ. պատգամավոր

Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են թվով 4 շենքի բնակիչներ (առաջին հարկերն ամբողջությամբ ջրի տակ են), նաև բնակիչներ առանձնատներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Բոլոր քաղաքացիները, ովքեր կացարանի խնդիր ունեին, տեղավորվել են հյուրանոցներում, հյուրատներում, մի մասը ցանկացել է հանգրվանել բարեկամների տներում։

Փողոցում մնացած որևէ քաղաքացի չունենք, կարիքների հրատապ գնահատում և անհրաժեշտ օգնության ցուցաբերում է կատարվում (սնունդ, ջուր, դեղորայք, ավտոմեքենաներ և այլն)։

  • Կիսվել: