ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալավերդու համայնքապետն ու վարչական մասի պատասխանատուներն Աքորի վարչական շրջանում քննարկել են բնակիչների բարձրացրած հարցերը

Ալավերդու համայնքապետն ու վարչական մասի պատասխանատուներն Աքորի վարչական շրջանում քննարկել են բնակիչների բարձրացրած հարցերը

Երեկ Ալավերդու համայնքապետն ու վարչական մասի պատասխանատուներն Աքորի վարչական շրջանում քննարկել են բնակիչների բարձրացրած հարցերը:

Բնակիչներն օրվա խնդիր են համարել արոտավայրերում հարևանների ու համագյուղացիների անասունների ներխուժումը, և վերջինների կողմից պատճառվող վնասները:

Ալավերդու համայնքապետարանը տեղեկացնում է, որ հակասական կարծիքների ու թեժ քննարկման արդյունքում հնարավոր է դարձել որոշում կայացնել առ այն, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթներով անասնատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության, այն է ոչ սահմնված տեղում անասունների պահելը:

Վարույթը կհարուցվի, եթե տուժող բնակիչը կամ արոտավայրի տերը ներկայացնի դիմում և փաստերով ապացուցի, որ անասունը գտնվել է իր ենթակայության տակ գտնվող տարածքում (արոտավայր, դաշտ, պարտեզ, տուն և այլն):

 

  • Կիսվել: