ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալավերդիում վարորդը Dodge-ով բախվել է պատին. կա վիրավոր

Ալավերդիում վարորդը Dodge-ով բախվել է պատին. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Ջանիբեկ Ա-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի պատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ջանիբեկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թ. Բաղդասարյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: