շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Ախթալայից տարհանված հղին ծննդաբերել է. Ալավերդու ԲԿ

Ախթալայից տարհանված հղին ծննդաբերել է. Ալավերդու ԲԿ

Աղետի հետևանքով Ախթալա քաղաքից դժվարությամբ Ալավերդու ԲԿ տեղափոխված հղին ծննդաբերել է: Այս մասին հայտնում է Ալավերդու Բժշկական կենտրոնը:

«Տեղացած հորդառատ անձրևներից առաջացած փլուզումների հետևանքով, Ախթալա քաղաքից հղի Գ. Խաչատրյանին մեծ դժվարությամբ Ախթալայի ԱԿ կողմից կազմակերպվել է տեղափոխում մինչև Ջիլիզայի անցակետ, որտեղից Ալավերդու Բժշկական Կենտրոն ՓԲԸ ամենագնաց շտապ օգնության բրիգադան դիմավորել և տեղափոխել է Ալավերդու ԲԿ։Պտղի շահերից ելնելով, անմիջապես կատարվել է կեսարյան հատում, ծնվել է 3760 քաշով և 53 հասակով առողջ տղա։ Մայրն ու նորածինը գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ առողջ ու անվնաս»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: