շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ախթալայից տարհանված հղին ծննդաբերել է

Ախթալայից տարհանված հղին ծննդաբերել է

39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։

Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հեղեղված ամբուլատորիաներ չկան։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է։

  • Կիսվել: