չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Այսօր՝ հունվարի 5-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը մատուցեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ, գրում է akhaltskha.net-ը:

Հընթացս Սուրբ Պատարագի, Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը և հավատացյալներին փոխանցեց Սուրբ Ծննդյան Ավետիսը:

Հավարտ Սուրբ Պատարագի, Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը՝ դպրաց դասի ուղեկցությամբ և Սուրբ Ծննդյան շարականների երգեցողությամբ, հավատացյալների հետ միասին շարժվեց դեպի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, որտեղ տեղի ունեցավ տնօրհնեքի կարգ:

 

 

  • Կիսվել: