հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ակցիայի մասնակիցները շրջափակում են դատախազության շենքն․ նրանք ժամանակ են տալիս Արթուր Դավթյանին՝ ձերբակալկելու Նիկոլ Փաշինյանին

Ակցիայի մասնակիցները շրջափակում են դատախազության շենքն․ նրանք ժամանակ են տալիս Արթուր Դավթյանին՝ ձերբակալկելու Նիկոլ Փաշինյանին

Այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկել է հայահավաքը, որի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Քիչ առաջ հավաքի մասնակիցները որոշեցին շարժվել դեպի Գլխավոր դատախազության շենք, շրջափակել այն, ժամանակ տալ Գլխավոր դատախազին գոյություն ունեցող հիմքերով ձերբակալել Նիկոլ Փաշինյանին:

Արշակ Զաքարյանը հայտնեց, որ առաջարկներ են եղել շրջափակել կառավարության շենքը՝ վստահություն հայտնելով, որ կառավարության շենքը հիմա դատարկ է, իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած վտանգի դեպքում թաքնվել բունկերում.

«Նիկոլ Փաշինյան, քեզ նույնպես հրավիրում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ»:

  • Կիսվել: