ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
ԱԻՆ-ն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխություն է կազմակերպել դեպի երկրաշարժից տուժած Սիրիա

ԱԻՆ-ն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխություն է կազմակերպել դեպի երկրաշարժից տուժած Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։

Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Գործընթացին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի ղեկավար կազմը:
Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

  • Կիսվել: