կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԻՆ մասնագետները կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ

ԱԻՆ մասնագետները կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ

Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդել էր, որ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել: 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան։

  • Կիսվել: