երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԻՆ-ի նոր հայտարարությունը. Ետցնցումները շարունակվում են

ԱԻՆ-ի նոր հայտարարությունը. Ետցնցումները շարունակվում են

Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում  է։ Այս մասին ասվում է ԱԻՆ-ի տարածած նոր հայտարարության մեջ:

«Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդել է, որ երկրաշարժից ավերածություններ չեն եղել:  

Նշենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

 

  • Կիսվել: