երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումը հայտարարել է համավարակ

ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումը հայտարարել է համավարակ

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք, որ համավարակ՝ պանդեմիա են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:  

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: