չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
5-րդ հարկի բնակարանում բռնկված հրդեհը մարվել է

5-րդ հարկի բնակարանում բռնկված հրդեհը մարվել է

Ապրիլի 16-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի 16/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։02-ին, մարվել՝ 19:07-ին:

  • Կիսվել: