ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ նախագահն ընդունել է «Թովմասյան»  բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

ԱՀ նախագահն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախագահը կարևորել է հիմնադրամի կողմից «Միասին մենք կարող ենք» նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ դրանք ունեն առողջապահական և սոցիալական կարևոր նշանակություն:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին ջերմ ընդունելության համար, նշել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հիմնադրամի խողովակներով Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացման մասին և հավաստիացրել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

 

  • Կիսվել: