շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱԳՆ-ն ամփոփում է տարին․ վառվել են նախարարության տոնածառի լույսերը

ԱԳՆ-ն ամփոփում է տարին․ վառվել են նախարարության տոնածառի լույսերը

Դեկտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն: Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։

Ընդունելության ընթացքում ողջույնի խոսքով է հանդես ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ շնորհավորելով ներկաներին առաջիկա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Իր ելույթի ընթացքում Դավիթ Կարապետյանն առանձնանշել է ընթացիկ տարում ՀՀ արտաքին քաղաքականականության ուղղությամբ գրանցված արդյունքները և անդրադարձել գալիք տարվա առաջնահերթություններին:

«Այս տարին առանցքային նշանակույթյուն ուներ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Առաջնորդվելով հավասարակշռված և հավասարակշռող մոտեցմամբ՝ մենք վարել ենք արտաքին քաղաքականություն, որը հիմնված է եղել պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի, փոխադարձության և այն անսասան համոզմունքի վրա, որ դիվանագիտությունը խաղաղության, կայունության և բարգավաճման ճշմարիտ ուղին է։ Մեր նպատակն է եղել հանդես գալ որպես կամուրջ, նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները մեր ավանդական գործընկերների հետ, միաժամանակ ընդլայնելով համագործակցությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում» - նշել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը։

Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել նաև ԱԳՆ տոնածառի լույսերի վառման արարողություն:

  • Կիսվել: